Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու արտահերթնիստի`հունվարի 15-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2026թ. հունվարի 15-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի արտահերթ նիստի` հունվարի 15-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մաարզի Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
4) ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 24-ի «Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 71-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ