Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Յաղդան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն` Անահիտ Սիմոնյանի և Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Վարդումյանի կողմից ներկայացված դիմումները.
համայնքի ավագանին որոշում է.
1. Յաղդանի հիմնական դպրոցի դասարանների հատակների մասնակի վերանորոգման նպատակով Լոռի Բերդ համայնքի 2019թ. բյուջեի «Միջնակարգընդհանուր կրթություն» ծրագրի 4637 հոդվածից նախատեսված գումարից տրամադրել 400.000( չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցին լուսամուտների մասնակի փոխարինման նպատակով Լոռի Բերդ համայնքի 2019թ. բյուջեի «Միջնակարգ ընդհանուր կրթություն» ծրագրի 4637 հոդվածից նախատեսված գումարից տրամադրել 200.000( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: