Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2022 թվականի N 30-Ա

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքում 2022 թվականի հունիսի 9-ին իրականացված հանրային լսումների արձանագրությունը, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

 

համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն` ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբ­վեն­ցիա­ներ ստանալու նպատակով 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու առաջարկությանը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ   ԾՐԱԳՐԵՐ

 

 

 

1.   ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Յաղդան և Սվերդլով բնակավայրերի փողոցների կանոնավոր տուֆ քարով սալարկում: Ծրագրի ընդհանուր արժեքը` 150 մլն դրամ:

 

 

 

2.  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի գիշերային լուսավորության  համակարգերի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը` 70 մլն դրամ:

 

 

 

3.  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես և Ուռուտ բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը` 115 մլն դրամ:

 

 

 

4.  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Լոռի Բերդ, Լեջան, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի կենտրոնների բարեկարգում: Ծրագրի ընդհանուր արժեքը` 37 մլն դրամ:

 


Կողմ -7

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner