Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, 29-րդև42-րդկետերով,ՀՀՀողայինօրենսգրքի 67-րդ  հոդվածով,ՀՀկառավարության 2003թ. մայիսի 08-ի` §ՀՀԼոռումարզիԿողեսիգյուղականհամայնքիվարչականսահմաններումգտնվող` պետականսեփականությունհանդիսացողհողամասնանհատույցսեփականությանիրավունքովհամայնքինփոխանցելումասին¦թիվ 586-Նորոշմամբ, ՀՀկառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի` «ՀողերիօգտագործմանժամանակավորսխեմաներըկազմելուկարգըհաստատելուևՀՀկառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումնուժըկորցրածճանաչելումասին» թիվ 1918-Նորոշմամբսահմանվածկարգովևհիմքընդունելովհամայնքիղեկավարիառաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

1.1. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0020-0034 կադաստրային ծածկագրով 0.16652 հա մակերեսով բնակավայրերի  նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը` 370.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.2. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0053 կադաստրային ծածակագրով 0.641 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 320.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.3. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0054 կադաստրային ծածակագրով 4.34565 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 2.120.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.4. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0055 կադաստրային ծածակագրով 3.085 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 1.510.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.5. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0019-0001 կադաստրային ծածկագրով 0.05913 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող 514.9մ2 մակերեսով կիսաքանդ անասնագոմը համայնքային սեփականություն ճանաչելու, գնահատելու և աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.6. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող 06-056-0009-0026 կադաստրային ծածակագրից առանձնացված 0.20507 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և 300.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner