Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և հիմնական միջոցները մրցութային կարգով վարձակալության տրամադրելու նպատակով ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով.
Մրցույթի կազմակերպիչ և աճուրդավար - Լոռի Բերդ համայնքի ղեկավար` Արայիկ Ներսիսյան
Արձանագրող - Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյան
Հանձնաժողովի անդամներ`
համայնքապետարանի գլխավոր մասնագետ` Մարգարիտա Հովսեփյան
համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ` Լիլիթ Առաքելյան
ավագանու անդամ` Վարդումյան Հայկ Վազգենի
ավագանու անդամ` Պապյան Հարություն Միշիկի
ավագանու անդամ` Չատինյան Վանո Վալերի
ավագանու անդամ` Գևորգյան Միշիկ Մարտիկի
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 23-ի թիվ 66-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |