Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 289-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2024 թվականի N 289-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Արտյոմ Կիմիկի Սերոբյանիկողմից ներկայացված դիմումը, անշարժ գույքի նկատմամբիրավունքների պետականգրանցմանթիվ 02022024-06-0064 (տրված՝06/07/2022թ.)վկայականը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 13.12.2024թ. թիվ 2024QDD2VJծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 11.12.2024թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`

 որոշում եմ.

1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող Արտյոմ Կիմիկի Սերոբյանին և Հասմիկ Վոլոդյայի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող 06-044-0011-0026 ծածկագրի տակ գտնվող 0.36995հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 66.97քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտը, 9.89քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի բ/պը, 2.48քմ մակերեսով, 2.72քմ մակերեսով, 2.37քմ մակերեսով և 4.69քմ մակերեսով  պարիսպները:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 66.97քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար՝ 84600 /ութսունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 9.89քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի բ/պ-ի համար՝ 12500 /տասերկու հազար հինգ հարյուրՀՀ դրամ, 2.48քմ, 2.72քմ, 2.37քմ և 4.69քմ մակերեսներով պարիսպների համար՝ 7750 /յոթ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 104850 /մեկ հարյուր չորս հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

3.  Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324  հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner