Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքի 67-րդհոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին` Ո ր ո շ ու մ է
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդ - վաճառքով օտարելուն.
1.1 Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում 06-025-0107-0003 ծածկագրով 5.59հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս.
1 հեկտարի մեկնարկային գին սահմանել 860.000 ՀՀ դրամ:
1.2 Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում 06-025-0107-0002 ծածկագրով 1.06 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս.
1 հեկտարի մեկնարկային գին սահմանել 860.000 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |