Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի` մայիսի 04-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. մայիսի 04-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ` ՄԱՅԻՍԻ 04-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի` մայիսի 04-ի նիստիօրակարգը հաստատելու մասին:
Զեկ./ Ա. Ներսիսյան/
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
Զեկ./ Մ. Հովսեփյան/
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելուն հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասին:
Զեկ./ Է. Մելիքսեթյան/
4) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն հավանություն տալու մասին:
Զեկ./ Է. Մելիքսեթյան/
5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին:
Զեկ./ L. Մկրտումյան/
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կ․տ․ |