Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպեսնաևհաշվի առնելով ԼոռիԲերդհամայնքի ղեկավարի առաջարկությունը, 

համայնքի ավագանին որոշում է.

 

1. Լոռի Բերդ համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2. Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեում հատկացնել 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։   

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել քաղաքաշինության և սպորտի ոլորտները՝ որպես առաջնահերթություն։      

7. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025-2027թթ. ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։    
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել համայնքի ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.24 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner