Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝
ո ր ո շ ու մ ե մ.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 25-իԼոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին թիվ 99-Ա որոշման թիվ 1հավելվածի VI. գլխի 48-րդ կետից հետո կատարել լրացում՝ ավելացնել 49-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«49) անհրաժեշտության դեպքում ստուգում է (կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով) համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: