Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ն որոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մշտական հանձնաժողովների հետևյալ կազմերը.
1) Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
ավագանու անդամ, հանձնաժողովի նախագահ՝ Պապիկյան Վահրամ Ռոմիկի
ավագանու անդամ` Չիբուխչյան Արման Հրաչիկի
ավագանու անդամ` Շահնազարյան Թամարա Էդիկի
ավագանու անդամ` Վերմիշյան Կարլեն Ջիվանի
ավագանու անդամ` Գևորգյան Միշիկ Մարտիկի
2) Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
ավագանու անդամ` Մարգարյան Սիլվա Ստեփանի
ավագանու անդամ, հանձնաժողովի նախագահ՝ Ներսեսյան Իրինա Վազգենի
ավագանու անդամ` Սիմոնյան Անահիտ Բաբկենի
ավագանու անդամ` Գրիգորյան Աննա Հրայրի
ավագանու անդամ` Ասրյան Աննա Տիգրանի
3) Իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողով
Համայնքի ղեկավար, ավագանու անդամ` Արայիկ Մենժիկի Ներսիսյան
ավագանու անդամ` Պապյան Հարություն Միշիկի
ավագանու անդամ, հանձնաժողովի նախագահ՝ Վարդումյան Հայկ Վազգենի
ավագանու անդամ` Չատինյան Վանո Վալերի
ավագանու անդամ` Գևորգյան Միշիկ Մարտիկի
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 23-ի թիվ 67-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |