Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի դիմումը, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատին նվիրաբերել 4 (չորս) հատ պատի օդորակիչ, սպլիտ 9000 BTU և օդորակիչի կախիչ՝ ընդամենը 268․000 (երկու հարյուր վաթսունութ հազար) դրամարժողությամբ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |