Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2024 թվականի N 84-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԼԵՋԱՆ 5-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ 0.0564 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 27.10.2023Թ. ԹԻՎ 201-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով,  ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով, 62-րդ հոդված 3-րդ կետով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման «է» կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Էդիկ Վաղինակի Մարգարյանի  կողմից ներկայացված դիմումը, 15.03.1991թ. հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի թիվ 04 որոշումից քաղվածքը, 16.04.1996թ-ի թիվ 1-1-8 կազմված սեփականության վկայագիրը, 13.10.2023թ.-ին «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.0564 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.     Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0024-0001 ծածկագրում գտնվող 0.0564 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Լոռի Բերդ համայնքի06-038-0024-0001 ծածկագրի հողամասի մակերեսը 0.0564 հա

բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն 13.10.2023-ին. «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.    Սույն որոշման 1-ին կետում նշված 0.0564 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝Էդիկ Վաղինակի Մարգարյանին, Մարինե ԶավենիԱբրահամյանին, Գոհար Էդիկի Մարգարյանին և Արտաշես Էդիկի Մարգարյանին։

3.    06-038-0024-0001-001 կադաստրային ծածկագրի բնակարանի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի տուն գործառնական նշանակության։

4.    ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդգյուղ Լեջան 06-038-0024-0001 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 57.36 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 11.8 քմ. մակերեսով բաց պատշգամբի, 54.24 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 13.18 քմ մակերեսով բաց պատշգամբի, 39.17 քմ ներքին մակերեսով անասնագոմի, 38.7քմ մակերեսով ծածկի և 11.98 քմ մակերեսով պարիսպների նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Էդիկ Վաղինակի Մարգարյանի, Մարինե ԶավենիԱբրահամյանի, Գոհար Էդիկի Մարգարյանի և Արտաշես Էդիկի Մարգարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

5.    Համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի և կադաստրային քարտեզի, առկա է 73.8 քմ ընդհանուր համատեղ օգտագործման հողամաս 06-038-0024-0001-001, 06-038-0024-0002-001, 06-038-0024-0003-001 և 06-038-0024-0004-001 կադաստրային ծածկագրերի անշարժ գույքերի համար։

6.    Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Մարզ Լոռի, համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 5-րդ փողոց 8 բնակելի տուն:

7.    Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 27.10.2023թ. թիվ 201-Ա որոշումը։

8.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner