Այսօր: Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ 06-044-0207-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ԳՐԵՏԱ ԲԱԳՐԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Ղեկավարելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով Գրետա Բագրատի Առաքելյանի լիզոր անձ՝ Արմինե Նորիկի Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0207-0020 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու խնդրանքը, 23.11.2022թ.  ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 135/2022թ, գրանցված գրանցամատյանում N1797-ով), Սամվել Ֆրանգյան Կամսարի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`

ո ր ո շ ու մ   ե մ

1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի  06-044-0207-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Գրետա Բագրատի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և հողամասի մակերեսի չափը՝ 0.55174 հա, համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի:

2.Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի 06-044-0207-0020 կադաստրային  ծածկագրով 0.55174 հա մակերեսով վարելահողի նկատմամբ  Գրետա Բագրատի Առաքելյանի սեփականության իրավունքը՝ ա/ հողամասի մակերեսը 0.55174 հա; բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner