Այսօր: Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 օգոստոսի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-009-0149-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 51-54-րդ, 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով, և հիմք ընդունելով 2026 թվականի օգոստոսի 5-ին www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների կայքի միջոցով անցկացված էլեկտրոնային աճուրդի (լոտ N 17) արդյունքները՝

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ  գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-009-0149-0004 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային  նշանակության, 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակաության հողատեսքի 0.04656 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08102024-06-0071) 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վաճառքի մեկնարկային արժեքով անցկացված 2026 թվականի օգոստոսի 5-ի էլեկտրոնային աճուրդի (լոտ N 17) հաղթող Ռուբեն Ռուդիկի Մելիքջանյանին ազգանունին վաճառել աճուրդում ձևավորված՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վերջնական գնով:

2. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել լոտի գինը՝ հաշվանցելով նախկինում վճարված նախավճարը:

3. Աճուրդի արդյունքում ձևավորված վաճառքի գինը ամբողջությամբ վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդի հաղթողի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սահմանել, որ՝

1. կնքվող առուվաճառքի պայմանագրի էական պայմանները պետք է համապատասխանեն էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին,

2. աճուրդի ընթացքում նախատեսված բոլոր վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ անկանխիկ եղանակով, համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով,

3. գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Լոռի Բերդ համայնքի բյուջեի ֆոնդային մասին:

5. Սույն որոշմամբ օտարվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն որոշումից բխող իրավունքներն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner