Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կրթության, սպորտի և մշակույթի բնագավառում հաջողություններ գրանցած բնակիչներին դրամական մրցանակ տրամադրելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի թիվ 11-Ա որոշման 1-ին մասի 1.2. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.2. Լոռի Բերդ համայնքի բնակիչներին՝ գիտության, սպորտի և մշակույթի բնագավառում հաջողություններ գրանցելու, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում երեք և ավելի տարիներ բարձր առաջադիումություն ցուցաբերելու համար - 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |