Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. չորրորդ նստաշրջանի հերթական նիստի` հունիսի 25-ի նիստի օրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2024թ. հունիսի 25-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի՝ հունիսի 25-ի նիստի օրակարգը հաստատելու մասին։
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։
3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 65-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին։