Այսօր: Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ ՅԱՂԴԱՆ ԳՅՈՒՂԻ 06-079-0010-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.17 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.07.2026 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 236-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մանյա Իսրաելի Ազարյանի լիազոր անձ Արտակ Սամվելի Գևորգյանի ներկայացված դիմումը, Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 23.10.2026թ. թիվ 356 -Ա  որոշումը, 23.09.2026թ Կադաստրի կողմից տրամադրված Կ-23092026-06-0262 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ -ի կողմից կազմված 07.10.2026թ. թիվ 2026KCYC5S ծածկագրով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003 կադաստրային ծածկագրում գտնվող 0.17 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003  ծածկագրով հողամասի մակերեսը 0.17 հա; բ/  Հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.17 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Մանյա Իսրաելի Ազարյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.17 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 52,99 քմ մակերեսով անավարտ բնակելի տան նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Մանյա Իսրաելի Ազարյանի սեփականության իրավունքը:

4․ Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ  համայնքի  ղեկավարի 10.07.2026. թիվ 236-Ա  որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner