Այսօր: Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-009-0043-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2006 ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09․12․2024Թ․ № 274-Ա, 08․08․2025Թ․ № 152-Ա, 09․10․2025Թ․ № 191-Ա ԵՎ 23․10․2025Թ․ №210-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին»  թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Ասպետ Սանասարի Չոբանյանի կողմից ներկայացված դիմումը, 15.07.2021թ. տրված թիվ 4073 գրանցամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ № 119/2021թ., «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 04․11․2025թ. թիվ 2025YHZCFX ծածկագրով տրամադրված հաշվառման  (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և 19.11.2024թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`

որոշում եմ.

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող Ասպետ Սանասարի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-009-0043-0012 ծածկագրի տակ գտնվող 0.19795 հա մակերեսով հողամասում 2006 թվականին կառուցված 18․10քմ մակերեսով կիսանկուղը, 2017 թվականին կառուցված 21․90քմ մակերեսով կիսանկուղը և 13․40քմ մակերեսով բնակելի տունը։

2.Ինքնակամ ճանաչել 2022 թվականին կառուցված 7․70քմ մակերեսով բնակելի տունը, 8․40քմ մակերեսով կիսանկուղը և 2024 թվականին կառուցված 8․60քմ մակերեսով կիսանկուղը։

3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 18.10քմ մակերեսով կիսանկուղի համար՝ 11430/ տասնմեկ հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 21.90քմ մակերեսով կիսանկուղի համար՝ 13820/տասներեք հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ,  13.40քմ մակերեսով  բնակելի տան համար՝ 8460 /ութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 33710 /երեսուներեք հազար յոթ հարյուր տաս/ ՀՀ դրամ:

4.Օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324  հաշվեհամարին:

5.Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6.Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 09․12․2024թ․ «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 274-Ա, 08․08․2025թ․  «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-009-0043-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09․12․2024Թ․ «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 274-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 152-Ա, 09․10․2025թ․ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-009-0043-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09․12․2024Թ․ № 274-Ա և 08․08․․2025Թ․ № 152-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 191-Ա, 23․10․2025թ․ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-009-0043-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09․12․2024Թ․ № 274-Ա, 08․08․․2025Թ․ № 152-Ա և 09․10․2025Թ․ № 191-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 210-Ա որոշումները։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner