Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 48
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2023 թվականի N 48

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Էդվարդ Մելսիկի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 1236261 վկայականը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի»» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.11.2022թ. թիվ 2022XBQMES ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 30.10.2022թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի`

Որոշում եմ.

1․ Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող Էդվարդ Մկրտչյան Մելսիկի. Արմենուհի Ֆրիդայի Մուրդյան, Արման Էդվարդի Մկրտչյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-101-0052-0018 ծածկագրի տակ գտնվող 0.1224 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 84.34 քմ մակերեսով բնակելի տան կիսանկուղը, 14.72 քմ մակերեսով բաց պատշգամբը, 3.95 քմ մակերեսով աստիճանավանդակը, 85.42 քմ մակերեսով բնակելի տունը, 21.17 քմ մակերեսով բաց պատշգամբը, 27.62 քմ մակերեսով մանսարդը, 1.13 քմ մակերեսով աստիճանավանդակը, 30.0 քմ մակերեսով ծածկի, 5.23 քմ մակերեսով անասնագոմը:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 84.34 քմ մակերեսով բնակելի տան համար 38460/երեսունութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, 14.72 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 6720/վեց հազար յոթ հարյուր քսան/ ՀՀ դրամ, 3.95 քմ մակերեսով աստիճանավանդակի համար՝ 1800/մեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, 85,42 քմ մակերեսով բնակելի տան համար՝ 38950/երեսունութ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 21.17 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 9660/ինը հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, 27.62 քմ մակերեսով մանսարդի համար 12600/տասերկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 1.13 քմ մակերեսով աստիճանավանդակի համար 520/հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, 30.0 քմ մակերեսով ծածկի համար 13680/տասերեք հազար վեց հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ, 5.23 քմ անասնագոմ համար, 2390/երկու հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ: Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 124780 /մեկ հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001324 հաշվեհամարին:
3․ 06-101-0052-0018 կադաստրային ծածկագրի 0,1224 հա հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գյուղ Սվերդլով, 1-ին փողոց, 8/1 Բնակելի տուն։
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner