Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 490
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2026 թ.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԷԴՈՒԱՐԴ ԻՎԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ 25 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ,              77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 03.08.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 7 արձանագրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1. 03.08.2026թ. կայացած գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Էդուարդ Իվանի Մելիքսեթյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում գտնվող 06-025-0119-0001 ծածկագրով 1.12218 հա մակերեսով 3-րդ կարգի արոտավայր հողատեսքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամով:

2.Էդուարդ Իվանի Մելիքսեթյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:

4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:

5.Էդուարդ Իվանի Մելիքսեթյանին հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner