Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

    1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում` հասարակական կառուցապատման նպատակով հողամասեր առանձնացնելու և աճուրդ-վաճառքով օտարելու համար հանդես գալ  հայտարարությամբ համաձայն` հավելվածի:  

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
 2023թ.
փետրվարի 17-ի №     -Ա որոշման

 

 

       

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Սույնով հայտարարվում է այն մասին, որ ղեկավարվելով` ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում հասարակական կառուցապատման նպատակով` խանութներ և սպասարկման օբյեկտներ կառուցելու համար առանձնացվելու են մինչև 50 (հիսուն) ք/մ մակերեսով հողամասեր` աճուրդ-վաճառքով օտարելու նպատակով, չխախտելով բնակավայրերի կենտրոնների ճարտարապետական տեսքը:

  Հողամասի մեկնարկային գին է սահմանվում`  1 (մեկ) ք/մ-ի համար 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:

 

 

 

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                      Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner