Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 215-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N 215-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ, ԿՈՂԵՍ ԳՅՈՒՂԻ 06-056-0020-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքովՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Արմեն Գալուստի ՄաթևոսյանիևԼուսինեԳալուստիՄաթևոսյանիլիազորված անձ՝ Գալուստ Գառնիկի Մաթևոսյանիկողմիցներկայացված դիմումը՝  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղի 06-056-0020-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու, ճշտված մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, 14.05.2024թ. տրված թիվ 1587 և թիվ 1588 գրանցամատյանով հաստատված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N1617814 (տրված՝ 24/09/2003թ.)վկայականը, «ՕլյաՏրանդաֆիլովա» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 25.09.2024թ. թիվ 2024VFBVPQ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 25.09.2024թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, տեղագրականհատակագիծըևեզրակացությունը, նկատիունենալովայնհանգամանքը, որ ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգչիսպառնումքաղաքացիներիկյանքինևառողջությանըևքանիորշինությունըկառուցվածչէքաղաքաշինությաննորմերիևկանոններիէականխախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի`

 

որոշում եմ.

1.     Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղի  06-056-0020-0010 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Լուսինե Գալուստի Մաթևոսյանին և Արմեն Գալուստի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և հողամասի մակերեսի չափը՝0.0890 հա, համաձայն «Օլյա Տրանդաֆիլովա» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի:

2.    ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղի 06-056-0020-0010  կադաստրային ծածկագրի 0.0890 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Լուսինե Գալուստի Մաթևոսյանի և Արմեն Գալուստի Մաթևոսյանի սեփականության իրավունքը:

3.    Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղի 06-056-0020-0010 կադաստրային ծածկագրով, Լուսինե Գալուստի Մաթևոսյանին և Արմեն Գալուստի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0890 հա մակերեսով հողամասում՝ համաձայն հատակագծի, ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը՝ 41.47քմ մակերեսով, ամառային խոհանոցը՝ 16.32քմ մակերեսով, փայտանոցը՝ 3.06քմ մակերեսով, պարիսպները՝ 4.57քմ, 1.54քմ և 5.52քմ մակերեսներով:

4.     Օրինականացմանհամարհամայնքիբյուջեվճարել՝ 41.47 քմմակերեսով օժանդակշինությանհամար՝22250 /քսաներկուհազարերկուհարյուրհիսուն/ ՀՀդրամ, 16.32 քմմակերեսովամառայինխոհանոցիհամար՝8800 /ութհազարութհարյուր/ ՀՀդրամ, 3.06 քմմակերեսովփայտանոցիհամար՝1700 /մեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, , 4.57 քմ, 1.54 քմև 5.52 քմ մակերեսներով պարիսպների համար՝ 6300/ վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 39050 /երեսունինը հազար հիսուն/ ՀՀ դրամ:

5.    Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324  հաշվեհամարին:

6.   Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

7.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner