Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 59-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, և 42-րդկետերով,ՀՀՀողայինօրենսգրքի 67-րդ  հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելովհամայնքիղեկավարիառաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

1.1. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0056 կադաստրային ծածակագրից առանձնացված 0.75 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 370.000ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.2. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0145-0007 կադաստրային ծածակագրով 1.80627 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 890.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.3.Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0146-0001 կադաստրային ծածակագրով 0.4632 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 3-րդ կարգի խոտհարք հողատեսքը 360.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner