Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամին անշարժ գույքի հարկի գծով տրամադրել արտոնություն՝ ազատելով 2023-2024 թվականների համար հաշվարկված անշարժ գույքի հարկից՝ 676 620 (վեց հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր քսան) դրամ ընդհանուր գումարի չափով և դրա նկատմամբ հաշվարկած տույժերից՝ 75 647 (յոթանասունհինգ հազար վեց հարյուր քառասունյոթ) դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |