Հիմք ընդունելով Սպարտակ Անանյանի դիմումը, << Գագիկ Վլադիմիրի Մեսրոպյան >> ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 5206, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, որոշմամբ՝ որոշում եմ
1․Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի 06-009-0007-0004 ծածկագրում գտնվող 0․17068 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա․Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի 006-009-0007-0004 ծածկագրի հողամասի մակերեսը 0․17068 հա, բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2․Սույն որոշման 1-ին կետում նշված 0․17068 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սպարտակ Չերքեզի Անանյանին և մինչև 15․05․2001թ․ վերը նշված հողամասում կառուցված Շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի 06-009-0007-0004 ծածկագրում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1940 թ․ կառուցված՝ բնակելի տան 123,59 քմ մակերեսով, 1935 թ․ կառուցված՝ բաց պատշգամբի 20,69 քմ մակերեսով, 1935թ․ կառուցված աստիճանավանդակ 6,18 քմ մակերեսով, 1935թ․ կառուցված՝ 100,76 քմ անասնաշենքի, 1935թ․ կառուցված՝ 74,67 քմ ծածկի,1970թ․ կառուցված՝ 21,20 քմ ավտոտնակի և 10,04 քմ պարիսպի նկատմամբ ճանաչել Սպարտակ Չերքեզի Անանյանի /անձ․ AN 0403177, տրված 11․03․2013թ, 053-ի կողմից/ սեփականության իրավունքը։
4․ՀՀ Լոռու Մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի 06-009-0007-0004 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Լոռի Բերդ համայնք, գ․ Ագարակ 25-րդ փողոց, թիվ 12 բնակելի տուն։
5․Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 28․09․2022թ․-ի թիվ 160-Ա որոշումը։
6․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։