Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 45-Ա


Զեկ. ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 74-րդ հոդվածով`

համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Լոռի Բերդ համայնքի նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
 2022թ. նոյեմբերի 14-ի №    -Ա որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ժամը 11.00-ին հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի  ավագանու նստավայրում:

2.  Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմը ժամը 10.00 - 11.00-ն գրանցում է ավագանու անդամներին:

4. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու 8 (օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին) անդամ: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը, ժամը 11.00-ին:

5. Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:

6. Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:

7. Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), Լոռու մարզպետը մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:

8. Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.

«Ստանձնելով Լոռի Բերդ համայնքիղեկավարիպաշտոնը` երդվումեմ.

ՀամայնքիղեկավարիլիազորություններնիրականացնելիսպահպանելՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությունը, օրենքները, համայնքիավագանուորոշումները, ազնվորենևբարեխղճորենկատարելհամայնքիղեկավարիլիազորությունները, ծառայելհամայնքիբարգավաճմանը, գործելիբարօրություննրաբնակիչների:

Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստելնրանյութականևհոգևորվերելքին:»:

9. Երդումն արտասանելուց հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին:

10. Երդման տեքստը ստորագրվելուց հետո` նիստը վարողը ելույթի համար ձայնը տալիս է համայնքի ղեկավարին:

11. Ելույթի համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:

12. Ելույթից հետո համայնքի ղեկավարը զբաղեցնում է նախագահողի տեղը և շարունակում վարել նիստը:

13. Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:

14. Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված:

 

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner