Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 30-Ա


Զեկ. ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 65-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով`

համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի` մայիսի 04-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
 2023թ. մայիսի 04-ի №     -Ա որոշման

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ` ՄԱՅԻՍԻ 04-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

 

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի` մայիսի 04-ի նիստիօրակարգը հաստատելու մասին:

Զեկ./ Ա. Ներսիսյան/

2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:

Զեկ./ Մ. Հովսեփյան/

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելուն հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասին:

Զեկ./ Է. Մելիքսեթյան/

4) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն հավանություն տալու մասին:

Զեկ./ Է. Մելիքսեթյան/

5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչներին   սոցիալական օգնություն տրամադրելու մասին:

Զեկ./ L. Մկրտումյան/

 

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Կ․տ․


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner