Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լոռի Բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՕԳՈՍՏՈՍԻ 2025թվականի N 178-Ա

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Համաձայն ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի և «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 25.12.2024թ. թիվ 80-Ն որոշման 5-րդ  մասի 2-րդ կետի՝

որոշում եմ.

1. Լոռի Բերդ համայնքի 2025թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 4237 հոդվածը պակասեցնել 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամով՝ այն 3-րդ եռամսյակից սկսած սահմանելով 200.000 (երկու հարյուր հազար)  

2) 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 4239 հոդվածը ավելացնել 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամով՝ այն այն 3-րդ եռամսյակից սահմանելով 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար)  դրամ:

3) 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 4112 հոդվծով սահմանված  9,000.000 (ինը միլիոն) դրամը՝ ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով.

3-րդ եռամսյակ - 7.000.000 (յոթ միլիոն) դրամ,

4-րդ եռմսյակ - 9.000.000 (ինը միլիոն) դրամ:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լոռի Բերդ