Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լոռի Բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2026թվականի N 164-Ա

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով՝    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերով և հիմք ընդունելով «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 25.12.2024թ. թիվ 80-Ն որոշման 5-րդ  մասի 2-րդ կետը՝

որոշում եմ.

1. Լոռի Բերդ համայնքի 2026թ. բյուջեի 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 4111 հոդվածով սահմանված 122.850.000 (մեկ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամը  ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով. 1-ին եռամսյակ – 30.712.500 (երեսուն միլիոն յոթ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ, 2-րդ եռամսյակ – 58.425.000 (հիսունութ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար) դրամ, 3-րդ եռամսյակ – 91.237.500 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ, 4-րդ եռամսյակ – 122.850.000 (մեկ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ:

1.2. 4112 հոդվածով սահմանված 9.000.000 (ինը միլիոն) դրամը  ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով. 1-ին եռամսյակ – 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) դրամ, 2-րդ եռամսյակ – 6.000.000 (վեց միլիոն) դրամ, 3-րդ եռամսյակ – 8.000.000 (ութ միլիոն) դրամ, 4-րդ եռամսյակ - 9.000.000 (ինը միլիոն) դրամ:

1.3. 4212 հոդվածով սահմանված 8.000.000 (ութ միլիոն) դրամը  ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով. 1-ին եռամսյակ – 4.600.000 (չորս միլիոն վեց հարյուր հազար) դրամ, 2-րդ եռամսյակ – 8.000.000 (ութ միլիոն) դրամ , 3-րդ եռամսյակ – 8.000.000 (ութ միլիոն) դրամ, 4-րդ եռամսյակ - 8.000.000 (ութ միլիոն) դրամ:

2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լոռի Բերդ