Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լոռի Բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԱՊՐԻԼԻ 2026թվականի N 162-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐՍԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻՆ 25 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ,              77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 17.04.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 25 արձանագրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.1. 17.04.2026թ. գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Արսեն Ռոբերտի Մամաջանյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով հատկացնել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ   գյուղում գտնվող 06-044-0215-0054 ծածկագրով 4.34565 հա մակերեսով խոտհարքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 92.000 ՀՀ դրամով:

2.Արսեն Ռոբերտի Մամաջանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 92.000 /իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:

4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:

5.Արսեն Ռոբերտի Մամաջանյանի հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լոռի Բերդ