 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Լոռի Բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՄԱՅԻՍԻ 2026թվականի N 197-Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2001Թ. ՏՐՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ագարակ համայնքի ղեկավարի 2001թ. տրված 10.02.1991թ. թիվ 10 որոշման քաղվածքը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ագարակ համայնքի ղեկավարի կողմից 2001թ. տրված քաղվածքը, քանի որ 1991թ. սեփականաշնորհման ժամանակ Ագարակ գյուղում գտնվող 06-009-0051-0003 կադաստրային ծածկագրով 0.23 հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականաշնորհվել է միայն Գուլխաս Գևորգի Ջիլավյանի անվամբ, իսկ Լևոն Սաքանյանը սեփականաշնորհումից օգտվել է որպես առանձին տնտեսություն:
2. Հիմք ընդունել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի կողմից տրված 14.04.2018թ. հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.02.1991թ.թիվ 10 որոշումից տրված քաղվածքը, որը առկա է կադաստրային գործում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Լոռի Բերդ