 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Լոռի Բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 256-Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ.ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 2025թ. նոյեմբերի 9-ի թիվ 190-Ա որոշման 2-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ
1. «2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 0.3020 հա մակերեսով հողամասից 0.29 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0.012 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը»:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Լոռի Բերդ