Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2023 թվականի N 61-Ա

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԵՐԴԼՈՎ ԳՅՈՒՂԻ 06-101-0014-0007 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15․05․2001Թ․ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15․05․2001Թ․ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գառնիկ Չալոյանի լիազորված անձ Արթուր Սարգսյանի դիմումը, << Արսեն Իսահակյան >> ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1/5330/02/21 գործի վճիռը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ,191-192-րդ հոդվածններով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ որոշմամբ՝ որոշում եմ

1․Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0014-0007 ծածկագրում գտնվող 0․01064 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0014-0007 ծածկագրի հողամասի մակերեսը 0․01064 հա, բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2․Սույն որոշման 1-ին կետում նշված 0․01064 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գառնիկ Միշիկի Չալոյանին  և մինչև 15․05․2001թ․ վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0014-0007 ծածկագրում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1922 թ․ կառուցված՝ բնակելի տան 25,92 քմ մակերեսով, 1922 թ․ կառուցված՝ բնակելի տան 29,49 քմ մակերեսով, 1922թ․ կառուցված Բաց պատշգամբ 14,01 քմ մակերեսով սեփականության իրավունքը։
4. Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Լոռի Բերդ Համայնք,գ.Սվերդլով 10-րդ փ. 1-ին փակուղի թիվ 3 Բնակելի տուն:
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner