Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ ջրային նպատակային նշանակության հողերը 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու առաջարկությանը` Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
1) Սվերդլով բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-101-0145-0004 կադաստրային ծածկագրով 0.31 հա մակերեսով, 06-101-0145-0005 կադաստրային ծածկագրով 0.35152 հա մակերեսով և 06-101-0145-0006 կադաստրային ծածկագրով 0.38055 հա մակերեսով ջրային ֆոնդի հողերը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
2) Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0016-0002 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով ջրային ֆոնդի հողը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
3) Ուռուտ բնակավայրում գտնվող 06-105-0025-0001-01 կադաստրային ծածկագրով 0.2915 հա մակերեսով ջրային ֆոնդի հողը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
4) Վարձակալության տրամադրվող ջրային ֆոնդի հողերի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել` 1 հա-ի համար 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: