Ղեկավարելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով 14.10.2026թ․ Հրահատ Մարտունի Գևորգյանի լիազոր անձ Արեն Վրույրի Նազարյանի կողմից ներկայացված դիմումը, 07․07․2026թ․ տրված Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 01.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, 07.10.2026թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված գրանցամատյանում 4405), Արսեն Իսահակյան Ռուդիկի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի 06-044-0302-0033 կադաստրային ծածկագրով 0.289158 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ Հրահատ Մարտունի Գևորգյանի սեփականության իրավունքը՝ ա/ հողամասի մակերեսը 0.289158 հա; բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: