Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 15 ապրիլի 2021 թվականի թիվ 600-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտի 2015թ. թիվ 596-Ն որոշումներով՝ Հիմք ընդունելով Սամվել Ռազմիկի Ջուլհակյանի կողմից ներկայացված դիմումը, 28.10.2016թ. թիվ 05112025-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Սամվել Ռազմիկի Ջուլհակյանին և Հրանուշ Սուրենի Պապյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 28․10․2016թ․ տրված թիվ 05112025-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով «Ա Հ Կ շենք», պետական գրանցում ստացած 103․9 քմ ներքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ գործառնական նշանակության։
2.Սույն որոշման առաջին կետում նշված շինության գործառնական նշանակությունը ենթակա է փոփոխման քանի, որ ՀՀ կառավարության 19 մարտի 2015թ. թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգով, շենքում ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ չեն իրականացվել:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: