Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքում 2024 թվականի հունիսի 04-ին կայացած հանրային լսումների արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Լոռի Բերդ համայնքի մասնակցության առաջարկությանը։
2․ Հաստատել՝ Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2024թ. հունիսի 10-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում և ԼԵԴ լուսատուներով փոխարինում
2. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում։