Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքիՀ․ Ավետիսյան փողոց, տուն 12 հասցեի բնակիչ՝ Տելեմակ Ռոբերտի Մինասյանի (անձնագիր՝ AU0445316, տրված՝ 28․09․2021թ․, 053-ի կողմից)կողմից ներկայացված դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. 1. Տալ համաձայնություն` սեփականության իրավունքով Տելեմակ Ռոբերտի Մինասյանին պատկանող Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող՝ 06-044-0207-0077 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 16092024-06-0040 վկայական) 0.34662 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության, 4-րդ կարգի հողամասը Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող՝ 06-044-0207-0076 կադաստրային ծածկագրով 0.34639 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 06022024-06-0025 վկայական) գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության, 4-րդ կարգի հողամասի հետ փոխանակելուն:
2․Գործարքի հետ կապված ծախսերը կատարվելու են դիմումատուի միջոցներով։
3.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակություն: