Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Վարդումյանի, Բովաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Սաքանյանի, Լոռի Բերդ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մարիկյանի, Լեջան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանի, Կողես գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Իրինա Ներսեսյանի, Յաղդան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սիմոնյանի, Սվերդլով գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Ղուկասյանի և Ուռուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանի դիմումները՝
համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերի դպրոցներին օդամղիչ հրացան գնելու նպատակով Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեի «Միջնակարգ ընդհանուր կրթություն» ծրագրի 4637 հոդվածից նախատեսված գումարից տրամադրել 60.000-ական (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: