Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Լոռի Բերդ Համայնքի ղեկավարի 22.01.2026թ. թիվ 22-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 22.01.2026թ. թիվ 22-Ա որոշման վերնագրից հետո՝ հիմքերի մեջ ավելացնել. «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698 որոշումը» նախադասությունը:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: