Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 03-ի թիվ 1 արձանագրությունը (դրական եզրակացություն) արդյունքները՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
1) Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0301-0062 կադաստրային ծածկագրով, 1.25564 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության 4-րդ կարգի հողամաս. մեկնարկային գինը՝ 1.030.000 ՀՀ դրամ:
2) Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0302-0070 կադաստրային ծածկագրով, 0.65436 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության 4-րդ կարգի հողամաս. մեկնարկային գինը՝ 540.000 ՀՀ դրամ:
3) Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող 06-105-0312-0015 կադաստրային ծածկագրով, 0.39612 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս. մեկնարկային գինը՝ 400.000 ՀՀ դրամ:
4) Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող 06-105-0309-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված, 2.5973 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս. մեկնարկային գինը՝ 2.600.000 ՀՀ դրամ:
2.Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: