Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմքընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի 8-րդ մասը և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2/-14 դրական եզրակացությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքը (Ագարակ, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Յաղդան, Հովնանաձոր, Սվերդլով, Ուռուտ բնակավայրեր) ներառող Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գոտևորման մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: