Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի18-րդ, 20-րդ և 42-րդ կետերով`
համայնքի ավագանին որոշում է.
1. <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 23.12.2022թ. թիվ 69-Ն որոշման մեջ կատարել լրացում.
1)որոշման հավելվածում ավելացնել 11-րդ կետի 1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
<<1) Ոչ կենցաղային աղբի, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի համար.
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝երեք հազար դրամ:
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տաս հազար դրամ:
Համայնքի ղեկավարի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի մեկ խորանարդ մետրի և մեկ տոննայի համար սահմանված դրույքաչափի 20 %-իչափով¦:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: