Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված բաժանման հատակագիծը, 06012JQEEUEK և 06012KXQNDHW ծածկագրերով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0019-0013 կադաստրային ծածկագրով հողամասի բաժանումից առաջացած 1.72308 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթի փողոց, թիվ 59 հողամաս փոստային հասցեն:
2.Հաստատել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0019-0013 կադաստրային ծածկագրով հողամասի բաժանումից առաջացած 0.23002 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթի փողոց, թիվ 59/1 հողամաս փոստային հասցեն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: