Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 27-ի Կամավոր խնդիրները դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին թիվ 14-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի բնակիչ Էդգար Ռուբենի Վարդանյանին՝ Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի Գավաթի 2022թ. Դրիֆտ ավտոմրցույթի 5-րդ փուլի առաջնությանը Լոռի Բերդ համայնքը ներկայացնելու կապակցությամբ՝ Լոռի Բերդ համայնքի 2022թ. բյուջեի 08-02-04 դասակարգմամբ Այլ մշակութային կազմակերպություններ ծրագրի 4727 հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: