Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 17․09․2009թ․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1066-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Աննա Ալբերտի Բորովայայի կողմից ներկայացված դիմումը, 29․08․2026թ․ 29082026-06-0011 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ-8 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 259 Ա որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աննա Ալբերտի Բորովայային սեփականության իրավունքով պատկանող Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0057 կադաստրային ծածկագրով 0.75 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկներ գործառնական նշանակության հողամասի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: