Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.5-րդ մասով և հաշվի առնելով թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 35-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Արձանագրել, որ 2026 թվականի նոյեմբերի 6-ից դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի իմ լիազորությունները՝ օրենքով սահմանված կարգով։
2.Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իմ հետ վերջնահաշվարկի կատարումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 06-ից։