Հիմք ընդունելով Գառնիկ Չալոյանի լիազորված անձ Արթուր Սարգսյանի դիմումը, << Արսեն Իսահակյան >> ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1/5330/02/21 գործի վճիռը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ,191-192-րդ հոդվածններով ՝ որոշում եմ
1․ Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0155-0022 ծածկագրում գտնվող 1.35147 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0155-0022 ծածկագրի հողամասի մակերեսը 1.35147 հա, բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն` հավելվածի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 1.35147 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գառնիկ Միշիկի Չալոյանին։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։