Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանիհերթականնիստի` 2023թ. դեկտեմբերի 08-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2023թ. դեկտեմբերի 08-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 08-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երրորդ նստաշրջանի հերթական նիստի` դեկտեմբերի 08-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին:
5) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 0-10 տարեկան երեխաներին Ամանորի կապակցությամբ նվերներ տրամադրելու մասին:
7)ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: